Ռուս զինվորականները դուրս են մղում ուկրաինական ուժերին իրենց դիրքերից ողջ ճակատային գծի երկայնքով. ԿՀՎ վերլուծաբան

Ռուս զինվորականները դուրս են մղում ուկրաինական ուժերին իրենց դիրքերից ողջ ճակատային գծի երկայնքով, ասել է ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում։

«Շփման գծի ողջ երկայնքով, որը ձգվում է Ուկրաինայի հյուսիսից հարավ մի քանի հարյուր կիլոմետր, ռուսական ուժերն առաջ են շարժվում, իսկ Ուկրաինայի զինված ուժերը՝ հետ։ Եվ Ուկրաինան դրան արձագանքելու ոչինչ չունի»,- ասել է նա։

Ջոնսոնն ընդգծել է, որ ուկրաինացիները զգում են ինչպես զինամթերքի, այնպես էլ կենդանի ուժի խիստ պակաս։ Բացի այդ, փորձագետը մատնանշեց, որ անցյալ տարվանից ուկրաինական զինված ուժերի կորուստները բազմապատկվել են։

Share This