Կիևը երբեք չի ընկնի Ռուսաստանի ձեռքը. Բլինքեն

ԱՄՆ-ը վստահ է, որ Ռուսաստանը չի կարողանա վերահսկել Կիևը, չնայած այն հանգամանքին, որ նման մտավախություններ կային պատերազմի սկզբում:

Այս մասին LCI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Համոզված եմ, որ դա արդեն արվել է»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային խոստանալ, որ Կիևը երբեք չի ընկնի Ռուսաստանի ձեռքը:

«Այսինքն, դա չի լինի, երբեք չի լինի»,- ասել է Բլինքենը:

Share This