Եթե արգելվել է Արսեն Բաբայանի` երեխաների հետ հանդիպումը, թյուրիմացություն է, կշտկվի. ՀՔԾ պետ
Ես նման տեղեկատվություն չունեմ, թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ անչափահաս երեխաների հանդիպումն արգելվել է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
«Եթե նման թյուրիմացություն եղել է, իհարկե, կշտկվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կալանավորվել է հոկտեմբերի 24-ին: Հոկտեմբերի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը հայտարարություն տարածեց, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, քննության շահերից ելնելով, արգելանք է դրված կալանավորված անձ Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա:
