Էրմիտաժն արգելել է ուսապարկերով այցելուների մուտքը

Պետական Էրմիտաժն արգելել է ուսապարկերով այցելուների մուտքը։ Այս մասին ասվում է թանգարանի Թելեգրամ ալիքում։

«Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված Էրմիտաժում անվտանգության հատուկ ռեժիմ է սահմանվել՝ որպես թանգարանի ամբողջական փակման այլընտրանք։ Ուսապարկերով և այլ մեծածավալ իրերով այցելուներին արգելվում է մտնել Էրմիտաժ»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ թանգարանում ժամանակավորապես անհասանելի են նաև ուղեբեռի պահեստավորման պահարանները։ Թե որքան ժամանակով են սահմանվելու սահմանափակումները, չի նշվում։

Share This