Մենք հող հանձնող չենք. ԳՇ պետ

Ո՞վ ա հայրենիք հանձնողը։ Ինչի՞ համար եք հետապնդում, ոչ մեկը հող չի հանձնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ – լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Նա նշեց. «Ժողովուրդ, եթե մի բան լավ չեք հասկանում, ավելորդ հարցեր մի տվեք։ Գլխավոր շտաբի պետը զինված ուժերի ղեկավարն է՝ առաջին դեմքը, և ես ղեկավարում եմ Զինված ուժերը։ Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են»։

Հարցին՝ հանրությունն ուզում է իմանալ՝ ի՞նչ է սպասվում իրեն,  պատերազմ է լինելո՞ւ է, թե՞ ոչ, Ասրյանը պատասխանեց. «Եթե հասկանում եք  պատերազմ ասելիքը… Պատերազմը կարող է լինել 1 ժամ հետո, 2, 3 ժամ հետո, 1, 2, 5  տարի հետո։ Մենք հող հանձնող չենք»։

Նշենք, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ծնվել է  Արցախի Հանրապետության Ազոխ գյուղում (Հադրութի շրջան)։

Share This