Պարոն Թորոսյան, ես մեծ հաճույքով ձեզ ամենավերջին և ամենալկտի ձևով կվիրավորեի, բայց դա չեմ անի, որովհետև ձեզ նման ժանտախտի համար դա մեծ կոմպլիմենտ կլինի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

Երբ Ապրիլյան քառօրյայի ընթացքում հաշմանդամ դարձած տղերքի մասին անում եք հետևյալ նախադասությունը՝ «50 հոգի հաշմանդամ են, 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչո՞ւ եք էդքան փող ծախսում», ուզում եմ նախ մի հարց տալ ձեզ. «Հո՞րդ փողերն են ծախսում, թե՞ կնոջդ»:

Իրենք էն տղերքն են, որ իրենց համար ինչ էլ անես, քիչ է: Նրանք իրենց երազանքները դրել են մի կողմ, թշնամու հետ կռվել են, իրենց կյանքը նժարին դնելով՝ հաղթել են, ողջ են մնացել, որ մենք բոլորս մեր պետությունում ազատ և անկախ ապրենք, իսկ դուք նման արտահայտությո՞ւն եք անում:

Լավ, մարդ ինչքա՞ն անբարոյական պետք է լինի, որ նման արտահայտություն իրեն թույլ տա։ Եվ մի բան ականջիդ օղ արա՝ տղերքը մեղավոր չեն, որ ողջ են մնացել:

Պարոն Թորոսյան, ես մեծ հաճույքով ձեզ ամենավերջին և ամենալկտի ձևով կվիրավորեի, բայց դա չեմ անի, որովհետև ձեզ նման ժանտախտի համար դա մեծ կոմպլիմենտ կլինի:
Հ.Գ. Համբերեք, քիչ է մնում… Բոլորդ էլ պատասխան եք տալու:

Նյութի աղբյուր՝ https://blognews.am

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )