Մի իրի պատմություն. պարսատիկ

Ինչպես տեսնում ենք`  «рогатка` պարսատիկը» առաջացել է «եղջյուրներ» բառից, որն իր տեսքով հիշեցնում է նրան: Պարսատիկի գյուտի հեղինակային  լինելը  վերագրվում է Լեոնարդո դա Վինչիին, որը հնարել է բազմաթիվ մեխանիզմներ:

XV-XVI դարերում ռետինը դեռ հնարված չէր, այդ պատճառով  դա Վինչիի պարսատիկի համար օգտագործվում էր սովորական պարան, բայց սարքն ինքնին էապես տարբերվում էր նրանից, որը մենք հիմա գիտենք: Դա Վինչիի արտադրանքի մեջ հավաքված  էր գլաններից, պարաններից, զսպանակներից, ճախարակներից բաղկացած  բարդ մեխանիզմ: Վերջինները տեղակայված էին արտադրանքի եղջյուրների մեջ, և այնտեղից պարանը դուրս գալով՝ ընկնում է գլանների և ձգանի վրա: Պարսատիկը քաշելիս զսպանակների  ճկունության շնորհիվ  պարանը ձգվում էր  եղջյուրներից, իսկ կրակելիս զսպանակները վերադառնում էին իրենց սկզբնական դիրքը ՝ պարանը քաշելով առաջ և նախնական արագությունը տալով  նետման արկերին: Շղթայական ճախարակների գործառույթը զսպանակների գործողությունն ուժեղացնելն էր, ինչը հնարավորություն է տալիս  էլ ավելի մեծացնել կրակոցի հեռվությունը: Այս պարսատիկները  բավականին դժվար էր արտադրել, ուստի զարմանալի չէ, որ ռետինի  գյուտով այս իրը մոռացվեց:
Ժամանակակից պարսատիկի պատմությունը սկսվել է միայն  19-րդ դարի սկզբին: Այն  կապված  էր կաուչուկի վուլկանացման գործընթացների հայտնաբերման հետ: Տվյալ մեթոդը հնարել է ամերիկացի գիտնական Չարլզ Նելսոն Գուդյարը 1839 թվականին, իսկ արտոնագրվել է միայն 1844 թվականին: Այդ ժամանակից ի վեր պարսատիկները ձեռք են բերել նոր, մեզ հայտնի երկեղջյուր ձևը` բռնատեղով և  եղջյուրներին կապված ռեզինով:
Պարսատիկին նման  մեխանիզմներ դիվերսանտներն կիրառում էին  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Դրանք եղել էին այսպես կոչված ռետինե «ձգազենքեր»: Կառուցվածքի քաշն ու չափսերը նվազեցնելու նպատակով  զսպանակի փոխարեն օգտագործում էին ռետինե աղեղալար:
Ժամանակակից պարսատիկն ունի պարզ կառուցվածք. բաղկացած է ընդամենը երկու բաղադրիչ տարրերից եղջյուրիկից (սա իրականում պարսատիկի մարմինն է, որը ծառայում է այն պահելու և նշան բռնելու համար) և ռետինեաղեղալարից, որը կոչվում է նաև ձգան կամ մղիչ (օգտագործվում է արկին արագացում տալու և նշան բռնելու համար): Նաև «ձգանին»  հագցնում են կաշի ( կոչվում է նաև թամբ, հենահիմ), որը թույլ է տալիս հարմար պահել արկը կրակելուց առաջ: Որոշ տեսակի պարսատիկներում կաշին չի օգտագործվում: Օրինակ  կարող են ծառայել  պարսատիկներ, որոնց մեջ  որպես նետվող  արկ օգտագործվում են  փակագծերի ձևով ծռված  լարերի կտորներ:

Share This