Ուկրաինայի զորքերը մարտադաշտում կորցնում են դիրքերը Միացյալ Նահանգների անգործության պատճառով․ Սպիտակ տան մամուլի քարտուղար
Ուկրաինական զորքերը մարտադաշտում կորցնում են դիրքերը Միացյալ Նահանգների անգործության պատճառով, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին ամիսների ընթացքում ամերիկյան Կոնգրեսի անգործության պատճառով Ուկրաինան իսկապես կորցնում է դիրքերը մարտի դաշտում: Դա պայմանավորված է մեր անգործությամբ», – ասաց նա ճեպազրույցում:
