Հոկտեմբերի 29-ին 8 ժամով կդադարեցվի Արագածոտնի, 7 ժամով՝ Կոտայքի և 7.5 ժամով Գեղարքունիքի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի, Օգոստոսի 23, Ռոսիայի և Սևանի փողոցների, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.30-ն՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի 1-ին և 3-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
