Աշխարհի խոշորագույն լողավազանը գտնվում է Չիլիի հարավում (լուսանկարներ)
Աշխարհի խոշորագույն լողավազանը գտնվում է Չիլիի հարավում և պատկանում է Ալգարրոբո քաղաքում գտնվող Սան Ալֆոնսո դել Մար հանգստավայրին, գրում է travel.ru-ն:
2007 թվականին լողավազանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ լողավազան:
Լողավազանն ասես արհեստական լճակ լինի՝ լցված բյուրեղյա մաքուր ջրով, որը հատուկ սարքերը վերցնում են Խաղաղ օվկիանոսից, այնուհետև զտում և ավելացնում համապատասխան քանակությամբ աղ:
Համարյա ամբողջ տարի լողավազանի ջրի ջերմաստիճանը +26 աստիճանից ցածր չի լինում, ինչը 9 աստիճանով բարձր է Խաղաղ օվկիանոսի ջրից: Այդ պատճառով մարդկանց մեծամասնությունը նախընտրում է լողալ լողավազանում՝ օվկիանոսի փոխարեն:
Լողավազանի չափերը հսկայական են (այլապես այն չէր հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում)՝ երկարությունը 1 կիլոմետր է, մակերեսը՝ 81 000 քառակուսի մետր, խորությունը որոշ տեղերում հասնում է մինչև 35 մետրի: Լողավազանը մինչև 250 000 խմ ջուր է տեղավորում, այսինքն՝ 6000 սովորական 8 մետրանոց լողավազանի ջուր:
Արհեստական լճակի շինարարությունը սկսվել է 1992 թվականին և ավարտվել 1997-ին:
Լողավազանի շինարարության արժեքը կազմել է 2 միլիոն դոլար: Բացի դրանից՝ ամեն տարի լողավազանի ծառայությունների համար ծախսվում է շուրջ 4 միլիոն դոլար:


