Սահմանեք քվեարկություն, թող ժողովուրդը որոշի Մելինեի մասին է ուզում ֆիլմ ունենալ թե Արթուր Ալեքսանյանի կամ Լեւոն Արոնյանի

Հայաստանյան հասարակությունը արդեն քանի շաբաթ է ակտիվորեն քննարկում է լուրերն այն մասին, որ Մելինե /Մել/ Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու համար հատկացվել է 20 միլիոն դրամ պետության կողմից։ Ինչպես եւ սպասելի էր, արձագանքը եղավ չափազանց նեգատիվ։ Մի կողմ թողնելով առկա բոլոր կարծիքները, որոնք ասվել են խնդրի վերաբերյալ մի քանի դիտարկում կատարենք։ Նախ, Հայաստանը չունի այնքան գումարներ իր բյուջեում, որպեսզի մեկ՝ ենթադրելի է մարզիկի մասին ֆիլմ-դիմանկարի համար տրամադրի քսան միլիոն դրամ։ Մամուլում բազմաթիվ հետաքննություններ կան կինոոլորտում արված չարաշահումների մասին, թղթի վրա մնացած ֆիլմերի մասին, որոնք ունեն շատ ավելի փոքր բյուջե, սակայն տարիներ շարունակ այդպես էլ “միս ու արյուն” չեն ստանում։ Երկրորդ, եթե ուզում ենք մեր ժամանակների հերոսի կերպար գտնել նաեւ մարզաշխարհից, ապա կարելի է հարցին մոտենալ ավելի դոմոկրատական կերպով․ սահմանել քվեարկություն ենթադրենք ամենահայտնի 10 մարզիկների շրջանում ու թող հասարակությունն ինքը որոշի կուզենա որ իր հարկերի հաշվին ֆիլն նկարվի Դալուզյան Մելինեի մասին թե Արթուր Ալեքսանյանի, Սիմոն Մարտիրոսյանի, թե Լեւոն Արոնյանի կամ մյուսների։ Ի վերջո գումարների տերը ժողովուրդն է ու իրավունք ունի որոշելու ում կարող է ֆիլմ-դիմանկարի միջոցով մեծարել։ Եվ հետո, իսկ հարցրել եք Մելինե Դալուզյանը ուզում է, որ իր հանգիստ կյանքը արտասահմանում խաթարվի ֆիկմի ու դրա հետ կապված աղմուկ-քննարկումների պատճառով։ Առհասարակ լավ բան է ժամանակակից հերոս գտնելը, սակայն ամեն բան տեղին, ժամանակին ու գրագետ պետք է արվի։
