Զահրաբ Մնացականյանը փաստեց՝ ՆիկոլՓաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպում այս տարի էլ չի նախատեսվում

Լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հայտարարեց, որ առաջիկայում Հայաստան-Ադրբեջան երկրի ղեկավարների մակարդակով հանդիպումներ չեն ծրագրվում, սակայն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում իրականացնելու համար։ Արդեն իսկ հայտնի է, որ այն տեղի կունենա Բրատիսլավայում։ Սա նշանակում է, որ տարին կփակենք գրեթե զրոյական արդյունքներով, քանի որ սովորաբար ամեն տարի եւ տարսկզբին եւ տարեվերջին երկու ղեկավարները հանդիպել են, ու դա ազդակ է եղել բանակցային գործընթացի շարունակականության։ Հասկանալի է, որ հանդիպում չէր էլ կարող լինել վերջին Փաշինյան-Ալիեւ “փորհրափգությունից” հետ, թեեւ ասում են, որ դիվանագիտության ու քաղաքականության մեջ առհասարակ նման հարցերի քիչ են անդրադառնում։ Դիվանագիտական ընդունած պրակտիկան հաշվի առնելիս, կարելի է ասել, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպում կարող է լինել կամ հաջորդ տարի, կամ էլ ոչ պաշտոնական ֆորմատով տեսնվելու մի քանի խոսք փոխանակելու ֆորմատով, տարեվերջին, երբ սովորաբար Ռուսաստանը կազմակերպում է ռեգիոնալ ինտեգրացիոն միավորների գագաթնաժողովներ, տարին ամփոփելու համար։ Ամեն պարագայում, դրականը թերեւս միայն լայնամասշտաբ գործողությունների բացակայությունն է, իսկ մնացած հարցերում, ներառյալ բանակցային գործընթացի մանրամասների, տեղաշարժերը չափազանց քիչ են ու վախվորած

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )