Նաոմի Քեմփբելին ավելի ու ավելի հաճախ են տեսնում Սաուդյան Արաբիայի մուլտիմիլիոնատիրոջ հետ
Նաոմի Քեմփբելը մտերմացել է Սաուդյան Արաբիայի բազմամիլիոնատեր կինոպրոդյուսեր Մուհամմեդ Ալ Թուրքիի հետ. զույգին միասին նկատել են մի քանի միջոցառումների ժամանակ:

53-ամյա սուպերմոդելին եւ 37-ամյա մուլտիմիլիոնատերին վերջին անգամ միասին տեսել են այս ամսվա սկզբին՝ BAFTA մրցանակաբաշխության ժամանակ։

Նաոմին եւ Մուհամեդն արդեն մի քանի տարի համարվում են «լավ ընկերներ». Մուհամեդը 2021 թվականի նոյեմբերին սուպերմոդելի հետ լուսանկար էր տարածել իր Instagram-ում, որն արված էր Դոհայում:

Մեկ ամիս անց նրանք առաջին անգամ հանրությանը միասին ներկայացան Կարմիր ծովի կինոփառատոնին։
