Ուզում էի երգչուհի դառնալ, բայց ձայն չունեմ, ուզում էի խաղալ վոլեյբոլի ազգային թիմում, բայց ցածրահասակ եմ, ուզում էի հանդիպել Ջեքսոնին, բայց նա շուտ մահացավ. Իտալիայի վարչապետը՝ երազանքների մասին

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը պատմել է իր երազանքների մասին՝ ընդգծելով, որ դրանք շարքում երբևէ չի եղել երկրի ղեկավար դառնալը: Նրա խոսքերը մեջբերում է La7 հեռուստաալիքը, հաղորդում է European Pravda-ն։

Իր ելույթի ժամանակ Մելոնին խոստովանել է, որ իր ոչ մի երազանք չի իրականացել։

«Ես ուզում էի երգչուհի դառնալ, բայց ձայն չունեմ: Ես ուզում էի խաղալ վոլեյբոլի ազգային թիմում, բայց ցածրահասակ եմ: Ես ուզում էի հանդիպել Մայքլ Ջեքսոնին, բայց նա շատ շուտ մահացավ», – պատմել է վարչապետը:

Միաժամանակ նա մանրամասնել է, որ տարիների ընթացքում սովորել է պատրաստ լինել կյանքի բոլոր հնարավոր սցենարներին։

«Իմ կարգախոսն է՝ «Բոլորս մեռնելու ենք»: Ճիշտ է, ես լավատես չեմ, ես միշտ նայում եմ և տեսնում, որ բաժակը կիսադատարկ է: Բայց քանի որ միշտ կանխատեսում եմ հնարավոր վատագույն սցենարը, ես կարողանում եմ դիմանալ բոլոր մյուսներին»,- պարզաբանել է Իտալիայի կառավարության ղեկավարը:

Share This