Բայդենը չի կարող հանձնել առաջին դասարանցու թեստը. ո՞վ է ղեկավարում երկիրը. The American Spectator

Բայդենի դեմենցիան` մտավոր կարողությունների անկումը արագորեն զարգանում է: Բայդենը երբեք ազնիվ մարդ չի եղել, բայց փաստը հորինվածքից տարանջատելու նրա անկարողությունը վտանգի տակ է դնում ազգին,- հայտնու մէ The American Spectator-ը:

Ամերիկյան հրատարակությունը պնդում է, որ ամերիկյան նախագահի դեմենցիայի հետ կապված իրավիճակը շատ ավելի վատ է, քան բոլորը կարծում են։ Վերջերս Բայդենը դադարել է տարբերել իրականությունը հորինվածքից, ինչը վկայում է նրա մտածողության կարողությունների լիակատար դեգրադացիայի մասին։

«Այժմ Միացյալ Նահանգների նախագահն այլևս չի կարող տարբերակել իրականությունը հորինվածքից», – ասում է ԱՄՆ նախագահների նախկին անձնական բժիշկ Ռոննի Ջեքսոնը: Բժիշկը նաև նշել է, որ արդեն հինգերորդ անգամ է «նամակ է ուղարկում Սպիտակ տուն՝ պահանջելով Բայդենի ճանաչողական հետազոտություն», սակայն «վարչակազմը գերադասում է անտեսել այս խնդրանքներից յուրաքանչյուրը»։

Սա հասկանալի է, եթե պարզվի, որ նախագահը չի կարող հանձնել առաջին դասարանի աշակերտի թեստը, ապա ո՞վ է այդ ժամանակ ղեկավարում երկիրը, տարակուսած հարցնում է լրատվամիջոցը։

Share This