Հոգեորսությամբ փող աշխատողները
Երկու ամսից ավելի Գյումրիի հատկապես կենտրոնական հատվածներում կարելի է տեսնել աղանդավորական խմբի, ովքեր իրենց ասելով Աստծո խոսքն են տարածում։Բացեիբաց նրանք հոգեորսությամբ են զբաղված,որը կարծես չեն նկատում ոչ մարզի ոստիկանությունը, ոչ պարեկների, ոչ էլ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները։ Աղանդավորներին կարելի է հանդիպել հատկապես պիկ ժամերի, քաղաքի բանուկ հատվածներում։Ըստ AmbionNews-ին հասած տեղեկությունների`հերթափոխով են իրականացվում, հիմնականում զույգերով են կանգնում, օրվա երկրորդ կեսից փոխվում են։
Ըստ մեր տեղեկությունների`աղանդավորականները դրա դիմաց գումար են ստանում, այսիննքն`3-4 ժամ կանգնելու համար մոտ 70.000 դրամ։ Աղանդավորների այս խումբը կոչվում է Եհովայի վկաներ, նրանց հիմնական առաքելություններից մեկն էլ իրենց ձևակերպմամբ Աստծո խոսքը տնից տուն հասցնելն է։
