Կուրտ Քոբեյնի բլուզը վաճառվել է 334 հազար դոլարով

Ամերիկյան Nirvana ռոք խմբի ղեկավար Կուրտ Քոբեյնի բլուզը վաճառվել է 334 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Վաճառքն իրականացվել է Julien’s Auctions ընկերության կողմից, աճուրդային եղանակով։ Այն ամենաթանկ բլուզն է, որը երբեւէ վաճառվել է աճուրդային եղանակով։ Քոբեյնը այն հագել է MTV Unplugged-ում խմբի ելույթի ժամանակ 1993 թվականին։ Վաճառվել են նաեւ Fender Mustang-ի կիթառը՝ 340 հազար դոլարով, Էլվիս Պրեսլիի մոտոցիկլը եւ Մայքլ Ջեքսոնի թավշյա բաճկոնը։
