Ոչնչացվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխը

Ամերիկյան Fox News-ը գրում է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման ղեկավար ալ-Բաղդադին ենթադրաբար ոչնչացվել է։ Ըստ նախնական վարկածի նա ինքնասպան է եղել, սպառելով ինքնապաշտպանության բոլոր հնարավորությունները։ Պայթեցրել է մահապարտի իր բաճկոնը։ «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով հատուկ ծառայություններում ունեցած իր աղբյուրներին հաստատել է ալ-Բաղդադիի ոչնչացման լուրը։ Ալ-Բաղդադիին իր թիկնապահների հետ ոչնչացրել են սիրիական Իդլիբում։ Զինվորականները նկատել են նրան, երբ նա փորձել է ընտանիքին մոտեցնել թուրքական սահմանին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )