Եռաբլուր այցելելն արգելելուց հետո Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:  Այս մասին հայտնել է նրա փաստաբանը՝ Վահան Հովհաննիսյանը:

«Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»,- գրել է նա:

Share This