Մադոննան համերգի ժամանակ ընկել է բեմի վրա

Մադոննան համերգի ժամանակ բեմում ընկնելուց հետո ցուցադրել է իր լեգենդար հմտությունները:

65-ամյա երգչուհին Սիեթլի Climate Pledge Arena-ում իր շրջագայության ընթացքում ելույթ ունենալիս ընկել է բեմի վրա։ «Open Your Heart» երգի կատարման ժամանակ նա նստած էր աթոռին։ Պարային շարժումները պահանջում էին, որպեսզի պարողը ետ մղեր աթոռը դեպի հիմնական բեմ, սակայն, ըստ երեւույթին, բարձրակրունկների պատճառով նրանք սայթաքել են եւ ընկել:

IMG_2327.jpeg (84 KB)

Այնուհետեւ Մադոննան գլորվել է փորի վրա եւ սկսել ծիծաղել։ Թիմի անդամներից մեկն օգնել է նրան վեր կենալ ու նստել մեկ այլ աթոռի վրա։ Հիթմեյքերը փորձել է շարունակել իր ելույթը եւ թեթեւ հայհոյել է, երբ հասկացել է, որ սխալ է նստել աթոռին: Մադոննան նորից է փորձել  շարունակել, բայց միջադեպը դեռեւս ազդում էր նրա վրա, եւ նա ասել է ամբոխին. «Անիծվի սա, ես մոռացել եմ խոսքերը»: Դրանից հետո նա արագ հիշել է խոսքերն ու ավարտել երգը։

IMG_2328.jpeg (82 KB)

Միջադեպի տեսանյութի հրապարակումից հետո երկրպագուներն արտահայտել են իրենց հիացմունքը։ «Նա շատ պրոֆեսիոնալ է… Նրան պետք է սիրել… Նա անհավանական է»,-գրել է նրանցից մեկը։

Share This