Փորձել են բացել չհրկիզվող պահարանը, արդյունքում հայտնվել են արտակարգ իրավիճակում

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքում թոշակառուները փորձել են բացել չհրկիզվող պահարանը պայթեցնելու միջոցով, սակայն հրդեհ է բռնկվել ու հայտնվել են արտակարգ իրավիճակում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն, վկայակոչելով ՌԴ ՆԳՆ տեղական վարչության փոխանցած տեղեկությունները։ Նշենք, որ չհրկիզվող պահարանը թոշակառուներ 63-ամյա կնոջն ու նրա 66-ամյա եղբորը մնացել էր կնոջ ամուսնուց, ով մահացել էր շաբաթներ առաջ։ Պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի պատճառով այրվել է երեսուն մետր քառակուսի տարածք, տարհանվել են մուտքի երեսուն բնակիչները։ Թոշակառու քույր ու եղբորն էլ տեղափոխել են հիվանդանոց՝ ջերմային այրվածքներով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )