ԱՄՆ-ում վերսկսվել են Թրամփի իմպիչմենթի գործով լսումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին գործով վկաների լսումները վերսկսվում են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: CNN-ի փոխանցմամբ՝ առաջինը ցուցմունք կտա դիվանագետ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:
Նշվում է, որ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով օգնական ժ.պ. Ֆիլիպ Ռիքերը պետք է ցուցմունք տա երեք հանձնաժողովի առաջ, որոնք զբաղվում են նախագահի իմպիչմենթի հետաքննությամբ:
Նրա ելույթը հանձնաժողովների առաջ հետաձգվել էր Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հատուկ հանձնաժողովի նախագահ Էլայջա Քամինգսի մահվան կապակցությամբ տեղի ունեցող ոգեկոչման արարողությունների պատճառով:
Հայտնի են նաև մյուս վկաների անունները: Երկուշաբթի հանձնաժողովների առաջ ելույթ կունենա ազգային անվտանգության հարցերով խորհրդարանի նախկին տեղակալ Չարլզ Կուպերմանը, երեքշաբթի՝ Սպիտակ տան՝ Ուկրաինայի հարցով ազգային անվտանության խորհրդի գլխավոր փորձագետ Ալեքսանդր Վինդմանը, չորեքշաբթի՝ պաշտպանության նախարարի օգնական Քեթրին Ուիլբարգերը, հինգշաբթի՝ ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի հարցով գլխավոր խորհրդական Թիմ Մորիսոնը:
