Արխիվի մեկ օրը…

1999թ հոկտեմբերի 27 հայ ժողովրդի կյանքում ևս մի խայտառակ արյունալի էջ, որը մարտի 1- ի նախաբանն էր։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայցությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։ Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը ու Էդիկ Գրիգորյանը վերջինիս սպիտակ «Գազ 24» մեքենայով գնում են Հարավ-արևմտյան թաղամասի «կանալի մոտ», այնտեղ է եկել նաև Դերենիկ Բեջանյանը, ում Նաիրին տեսել է հեռվից ու նշում է, որ վերջինս «Ռաֆ» մակնիշի մեքենայով է եղել։ Էդիկը Դերենիկի ասում է, որ հետևի իրենց։ Երկու մեքենաներով մոտենալով Ազգային Ժողովի շենքին վերցնում են զենքերը ու մտնում շենք։ 17։00-ի կողմը նրանք մուտք են գործել Ազգային Ժողովի դահլիճ ու մի քանի կրակոց արձակել օդ։ Այնուհետև նկատելով, որ դահլիճի վերջնամասի ձախ կողմից ու նախագահության կողքի սենյակի կողմից կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, սկսել է անկանոն կրակել։ Այնուհետև անցել է լրագրողների հատվածը ու նրանց ցանկությամբ դուրս է բերել դեպի ֆոյեի աջ մասը։ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խորհրդարանի դահլիճ ներխուժեցին Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրները: Ահաբեկչական խումբը «Կալաշնիկով» ավտոմատներից կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի և առաջին շարքում նստածների ուղղությամբ: Աննախադեպ ոճիրից հետո ահաբեկիչները խորհրդարանի հատակին պառկեցրին ողջ և արնաշաղախ նախարարներին ու պատգամավորներին: Պահպանված կադրերը սահմռկեցուցիչ են. Հունանյանը բարձրանում է Ազգային ժողովի ամբիոն` հայհոյանքներ թափում սպանվածների հասցեին, շարունակում կրակահերթերը: Նշենք, որ ահաբեկչությունը իրականացրած ոճրագործների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր՝Սամվել Ուզունյանը ոճիրն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ որի՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել՝խումբը գլխավորող Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, որը 2004-ին ինքնասպան է եղել,Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, ով մահացել է իր մենախցում, Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, 2010-ին սրտի կաթվածից մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ, Նորայր Եղիազարյանը մինչ դատավճռի կայացումը էլեկտրահարվել էր իր խցում։ Նրանցից ողջ են չորսը՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը , վերջինս ՝խելագարվել է, Դերենիկ Բեջանյանը , Աշոտ Կնյազյանը։ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը շատ խելք ունենալ հարկավոր չէ, որպեսզի հասկանալի դառնա , որ ունի կազմակերպիչ և պատվիրատու։ Ի սկզբանե կազմակերպիչների, պատվիրատուների գոյությունը վճռականորեն ժխտվում էր: Սպանվածների հարազատների և հանրության մի ստվար զանգվածի համար անվիճելի էր, որ Հոկտեմբերի 27-ը հեղաշրջման փորձ չէ, այլ նախապես ծրագրված քաղաքական սպանություն: 2003թ. հոկտեմբերին կայացած հանրահավաքներից մեկում ընդդիմադիր (Արդարություն դաշինքը) հրապարակեց հայտարարություն, որով Քոչարյանը բացահայտորեն մեղադրվում էր 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ: Վարկածներից մեկը կապվում էր ղարաբաղյան խաղաղ կարգավորման, մասնավորապես տարածքների փոխանակման Մեղրիի տարբերակի հետ: Ընդ որում, մամուլում և դիվանագիտական շրջանակներում տեսակետ կար, թե այդ տարբերակին դեմ էին ոճրագործությանը զոհ գնացած Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Պարզից էլ պարզ է , որ հոկտեմբերի 27-ը լավ մտածված, հաշվարկված պատվիրված քայլ էր, ո՞վ և ի՞նչի է համար էր հովանավորվել այս քաղաքական սպանությունը։ Գործի քննման փուլում ձեր ուշադրությունն ենք հրավիրում առեղծվածային մահերի քրոնիկան՝ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը, ով ոճրախմբի անդամ էր, 2000թ. օգոստոսի 29-ին էլեկտրահարվեց բանտախցում` դեռևս գործի նախաքննության փուլում: Հանցախմբին զենք վաճառած Եղիազարյանը դատարան չհասավ։ Անց 20 տարի ու դեռևս ժողովրդի համար չպարզված հարցեր կան։

