Վիկտոր Մնացականյանին կհիշեն որպես քանդող ու ապամոնտաժող թաղապետ

Այն որ մարդու գործն է մնալու եւ գործով են մարդուն հիշելու, ասել է դեռեւս Հովհաննես Թումանյանը։ Հենց արած գործով էլ մարդիկ դատում ու հիշում են Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանին՝ արձանագրելով միայն, որ քանդելուց, փակելուց բացի այլ բան չի արել։ Հասարակ քաղաքացիներից մինչեւ իրավապաշտպան փաստում են միայն քանդելու, ապամոնտաժելու, եւ ինչը ամենահետաքրքիրն է, նույնիսկ այդ քանդելու ու ապամոնտաժելու հարցում ցուցաբերած խտրական վերաբերմունքի մասին, որպես գնահատական Կենտրոնի թաղապետի այս ամիսների գործունեության։ Ընդհանուր տրամադրություններն Մնացականյանի օգտին չեն՝ հիասթափված են մարդիկ այլեւս դուրս են եկել հեղափոխական էյֆորիայից ու խոսում են տված խոստումների ու արած չարածի մասին, որտեղ գերակշռում է չարածը։
