Թրամփը ելույթի ժամանակ շփոթել է Նիկի Հեյլիին Նենսի Փելոսիի հետ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ երեւույթին,  նախագահական ընտրարշավում սխալմամբ որպես իր մրցակից հիշատակել է Նիկի Հեյլիին Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի փոխարեն՝ քննարկելով 2021թ. հունվարի 6-ին տեղի ունեցած գրոհը Կապիտոլիումի դեմ, տեղեկացրել է NBC News-ը։

Խառնաշփոթը տեղի է ունեցել Նյու Յորքի նահանգի Կոնկորդ քաղաքում Թրամփի ելույթի ժամանակ, որտեղ նա ավելի քան 90 րոպե խոսել է եւ քանիցս քննադատել Հեյլիին, որը նրա վարչակազմում ծառայել է որպես ՄԱԿ մշտական ներկայացուցիչ եւ երբեք Կոնգրեսի անդամ չի եղել։

«Նիկի Հեյլի, դու գիտես, որ նրանք, դու գիտես, որ նրանք ոչնչացրել են ողջ տեղեկատվությունը, բոլոր ապացույցները, բոլորը, հեռացրել ու ոչնչացրել են այդ ամենը։ Այդ ամենը բազմաթիվ բաների պատճառով, ինչպիսին է Նիկի Հեյլին, որը պատասխանատու է անվտանգության համար։ Մենք նրան առաջարկել ենք 10 000 մարդ, զինվոր, Ազգային գվարդիա, այն ամենը, ինչ կցանկանան։ Նրանք հրաժարվեցին։ Նրանք չեն ցանկանում խոսել այդ մասին։ Նրանք շատ անազնիվ մարդիկ են»,- ասել է Թրամփը։

Share This