Սնուփ Դոգի 24-ամյա դուստրը «ծանր» կաթված է ստացել
Սնուփ Դոգի դուստրը՝ 24-ամյա Քորի Բրոադուսը, «ծանր» կաթված է տարել։ Նա այդ մասին կիսվել է ինստագրամյան իր էջում։
«Այս առավոտ ես ծանր ինսուլտ եմ ունեցել։ Երբ ինձ ասացին այդ մասին, սկսեցի լաց լինել»,-գրել է Քորին,-«Ախր, ես ընդամենը 24 տարեկան եմ, ի՞նչ եմ արել նախկինում, որպեսզի արժանանամ այս ամենին»,-հավելել է նա:
Քորին Սնուփ Դոգի եւ նրա կնոջ՝ Շանթե Բրոադուսի դուստրն է: Զույգն ամուսնացել է 1997-ին, սակայն 2004-ին ռեփերը ամուսնալուծության հայց էր ներկայացրել, որը չեղարկել էր երեք տարի անց:
Բժիշկները 6 տարեկանում Քորիի մոտ գայլախտ էին ախտորոշել։ Դա խրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որն առաջացնում է բորբոքում եւ ցավ մարմնի տարբեր մասերում, հայտնում է Ամերիկայի Lupus Foundation-ը։ 
