39-ամյա Անի Լուպեն «ցուցադրել է» սպորտային կազմվածքը

Անի Լոպեն կարող է «հպարտանալ» իր սպորտային կազմվածքով, որը ձեռք է բերել նախորդ տարվա ընթացքում։ Դերասանուհին իր մարմնամարզություններով ու դրանց արդյունքով հաճախ կիսվում է սոցիալական ցանցերի իր էջերում՝ մոտիվացնելով հետեւորդներին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ani Grigoryan (@lupeani)

 

39-ամյա Լուպեն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում ընդգծված երեւում է նրա մարզված որովայնը։ «Որպեսզի սկսես փոխվել, պետք է ոչ թե սպասես երկուշաբթի օրվան, այլ ունենաս ցանկություն»,-կատակել է դերասանուհին։

Սելֆի կադրերում Անին սպորտային հանդերձանքով է։ Նա կրում է սեւ մինիտոպ եւ հարմարավետ տաբատ, որոնց հետ համադրել է սպիտակ մարզակոշիկներ։ Լուսանկարներն արված են մարզասրահում։

Share This