ԵՄ անդամ 27 երկրները համաձայնել են կրկին հետաձգել Brexit-ի ժամկետը. ԶԼՄ-ներ
Եվրամիության անդամ երկրները չորեքշաբթի համաձայնության են եկել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու ժամկետի հետաձգման անհրաժեշտության հարցում, սակայն նոր ժամկետը դեռ չեն հաստատել, Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Guardian-ը:
«Բոլորը համաձայնեցին, որ Brexit-ը հետաձգելու անհրաժեշտություն կա, որպեսզի այն առանց ԵՄ-ի հետ համաձայնագրի տեղի չունենա»,- թերթը մեջբերել է եվրոպացի անանուն պաշտոնյայի խոսքերը:
Նա նշել է, որ Brexit-ի հետաձգման ժամեկտը դեռ քննարկման փուլում է:
ԵՄ մեկ այլ աղբյուր շեշտել է, որ կողմերը հակված են Մեծ Բրիտանիայի ելքի ժամկետի՝ երեք ամսով հետաձգմանը: Նշվում է, որ ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովն այդ հարցը կքննարկի ուրբաթ:
Ըստ Politico-ի՝ դիվանագետները և ԵՄ պաշտոնյաները վստահ են, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը չի կայանա հոկտեմբերի 31-ին: «Brexit հոկտեմբերի վերջին տեղի չի ունենա»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
