Կարմիր ծովում և Սուեզի ջրանցքում ավելի քան 200 նավ է մնացել

Ավելի քան 200 նավ գտնվում է Կարմիր ծովում, Սուեզի ջրանցքում: Այս մասին նշել է Marinetraffic նավի հետագծման ծառայությունը:

Ուրբաթ գիշերն ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի տարբեր շրջանների չորս նահանգների թիրախներին, այդ թվում՝ մայրաքաղաք Սանային, Հոդեյդաին, Թաիզին և Սաադային:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարվածներն անվանել է նավարկության ազատության սպառնալիքի պատասխան՝ խոստանալով «շարունակել գործել առանց վարանելու»։

Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահը (Հուսիթ) շարժումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը, ավելի վաղ զգուշացրել էր Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու իր մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմին:

Share This