Կոճակների առաջացման պատմությունը

Կոճակների առաջացման պատմությունը սկսվում է դեռևս անտիկ  շրջանից։ Հնագույն նմուշները հայտնաբերվել են Հինդ գետի հովտում պեղումների ժամանակ, ինչը նշանակում է, որ դրանք օգտագործվել են դեռեւս Հնդկական քաղաքակրթությունում  մ.թ.ա. III հազարամյակում: Հնագետները նաև ապացույցներ են գտել, որ կոճակներն օգտագործել են հին հույները, սկյութները և հին հռոմեացիները։ Կան գտածոներ, որոնք վկայում են, որ դրանք եղել են այն գոտիների վրա, որոնցով մարտիկները ամրացնում էին  զրահները։ Այդ ժամանակների կոճակները տարբերվում էին ձևերի բազմազանությամբ՝ կլորից մինչև կանոնական։

Սակայն, իհարկե, հին ժամանակներում կոճակները այնպես լայնորեն չեն կիրառվել, ինչպես միջնադարում: Այդ ժամանակ նորաձև էին կազմվածքին համապատասխան կիպ հագուստները։ Սկզբում դրանք կարվում էին հենց մարդու վրա, որից հետո կարերը շոգիով փափկացնում էին։ Ժամանակի ընթացքում գործընթացը արագացնելու համար հորինեցին կար, որի մի ծայրից թելը քաշելու դեպքում այն քայքայվում  էր: Սակայն դա այնքան էլ հարմար չէր։ Արդյունքում  խնդիրը լուծվեց կոճակների օգնությամբ ։ Ճիշտ է, կոճակներով հագուստ կարող էին հագնել  միայն շատ հարուստ մարդիկ, քանի որ դրանք պատրաստվում էին թանկարժեք մետաղներից` ոսկուց կամ արծաթից: Որքան շատ կոճակներ են եղել մարդու հագուստի  վրա, այնքան բարձր է եղել նրա կարգավիճակը։ Հայտնի է, որ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոսը եղել է տերը այն կոստյումի, որի վրա կարված էր  ավելի քան տասներեք ու կես հազար կոճակ ։
Ժամանակին զուգընթաց հագուստի վրա կոճակներ կարելու հնարավորություն են ստացել նաեւ բնակչության մյուս շերտերը, քանի որ դրանք սկսել են պատրաստել ավելի էժան նյութերից։ Հետաքրքիր էր, որ կոճակները գործածվում էին  նաև որպես տարբերանշաններ` դրոշմանկարներով, որոնք վկայում էին, որ կոստյումի կամ համազգեստի  տերը պատկանում էր այս կամ այն գերատեսչությանը։
Այս ճարմանդի գործածման արտասովոր միջոց է առաջարկել հնարագետ Պետրոս Առաջինը` հրամանագիր  ստորագրելով, ըստ որի ավելորդ կոճակները պիտի կարվեն զինվորական համազգեստի թևին` դրանով տարավարժեցնելով զինվորներին`  բերանը կամ քիթը թևքով սրբել : Դա հնարավորություն էր տալիս ավելի երկար պահպանել թանկարժեք մահուդե կտորը, որից  այն ժամանակ կարում էին  կոստյումներ:

Share This