Նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը 77,1 դոլար
Նավթի էտալոնային տեսակի գինը հինգշաբթի բարձրացել է այն բանից հետո, երբ մեկ օր առաջ իջել էր՝ ԱՄՆ-ում նավթի եւ նավթամթերքների պաշարների աճի մասին տվյալների հիման վրա։
Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսների գնանշումները Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում են մեկ բարելը 77,14 դոլար, ինչը 0,34 դոլարով (0,44 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների ավարտի ցուցանիշից։ Չորեքշաբթի այդ գործարքները էժանացել էին 0,79 դոլարով (1 տոկոս)՝ մեկ բարելը 76,80 դոլար։
WTI-ի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում ավելացել են 0,27 դոլարով (0,38 տոկոս)՝ մեկ բարելը 71,64 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ դրանց գնանշումները նվազել են 0,87 դոլարով (1,2 տոկոս)՝ մեկ բարելը 71,37 դոլար։
