ԻՆՉՈՒ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ԳՆՈՒՄ ՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐՈՎ․ <<ՆՈՎԻԵ ԻԶՎԵՍՏԻԱ>> -Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ․ ՄԱՍ 1-ԻՆ

Ինչու են ռուսաստանցիները գնում մեքենաներ՝ հայկական համարներով․ «Նովիե Իզվեստիա» -ի անդրադարձը․ մաս 1-ին

Ռուսական «Նովիե Իզվեստիա» պարբերականը անդրադարձել է ռուսական ճանապարհներին հայկական համարանիշներով մեքենանրի թվի կտրուկ աճին։ Հրապարակման հեղինակ Յուլյա Սկվորցովան գրում է, որ ռուսական ճանապարհներին նոր երեւույթ է ի հայտ եկել՝ արտասահմանյան մեքենաներ՝ հայկական համարանիշերով, ղեկին՝ սլավոնական արտաքինով մարդիկ։ Պատճառը հայկական կողմի իրականացրած ավտոներմուծումն է արտասահմանից, ինչը կվերջանա արդեն հաջորդ տարի, ինչպես գիտենք։ Հայ-ռուսական կոնվեյերը, ըստ հրապարակման, աշխատում է արդեն երեք տարի։ Այն բանից հետո, երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, սկսած 2015-ի հունվարից, հայկական համարանիշերով ավտոտերերը կարողացան ներթափանցել միության տարածք առանց խնդիրների։ Իհարկե, միության կազմում են նաեւ Ղրղզստանը, Բելառուսն ու Ղազախստանը, սակայն Երեւանում արտասահմանյան մեքենաների ամենամեծ պահանջարկը ռուսների կողմից է արված։ Ի սկզբանե առանց մաքսազերծման Ռուսաստան Հայաստանից կարելի էր տանել մեքենաներ, որոնք Հայաստան էին բերվել մինչեւ 2014 թվականի հոկտեմբերը, սակայն հետագայում այս սահմանափակումը հանվեց։ Որտեղից են բերվում մեքենաները։ Հայերը, ըստ հոդվածագրի, պարզվում է, որ սիրում են մասնակցել աճուրդներին Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կորեայում։ Հետո արդեն մեքենաները գալիս են Վրաստան, որտեղ փոխվում է ղեկը աջից ձախ եւ արդեն մաքսազերծումով հասնում Հայաստան։ Հայկական տասնյակ կայքեր առաջարկում են մեքենաներ Եվրոպայի եւ Ամերիկայից ռուսաստանյան գներից երկու երեք անգամ ավելի էժան գներով, քանի որ Հայաստանում որոշաքի վազք անցած մեքենաների մաքս չկա ինչպես Ռուսաստանում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )