Ղրիմի արդյունաբերական քաղաքականության նոր նախարարը ազգությամբ հայ է

Ղրիմի արդյունաբերական քաղաքականության նոր նախարար է նշանակվել ազգությամբ հայ  Անուշավան Աղաջանյանը։ Համապատասխան հրամանագիրն այսօր հրապարակել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը։

Փասթաթղթում ասվում է․

«Անուշավան Արարատի Աղաջանյանին նշանակել Ղրիմի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության նախարար»։

Աղաջանյանը 2019 թվականի փետրվարից աշխատել է Ղազախստանի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, իսկ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին կողմերի համաձայնությամբ ազատվել է աշխատանքից։

Share This