Հարավային Կորեայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա (տեսանյութ)

Հարավային Կորեայի ընդդիմադիր Միացյալ դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Լի Չժե Մենը Պուսան քաղաք կատարած այցի ժամանակ հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։

Հաղորդվում է, որ անհայտ անձն ինքնագիր խնդրելով մոտեցել է քաղաքական գործչին և հանկարծակի դանակով հարվածել նրա պարանոցին։

Միջադեպից հետո Լի Չժե Մենը հոսպիտալացվել է:

Հարձակվողին բերման են ենթարկել։ Նրա ինքնության մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։

Հարավային Կորեայի նախագահը խորը մտահոգություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և հրամայել է հետաքննություն սկսել։

https://youtu.be/I7QulHWI-8Q?si=5x2tZrM_PCZ6R_1Z

 

Share This