Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են
Թուրքիայի ոստիկանությունը Իսրայելի օգտին լրտեսություն անելու կասկածանքով ձերբակալել է 33 մարդու։
Այդ մասին տեղեկությունը հայտնում է TRT Haber-ը։
Հաղորդվում է, որ գործողությունն իրականացվել է երկրի ութ նահանգներում։ Կասկածյալների մեծ մասը ձերբակալվել է Ստամբուլում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
