Ցավոտ է, որովհետեւ ․․․․․ որովհետեւ երանի նման խնդիր չլիներ ու նման պարգեւի անհրաժեշտություն էլ չլիներ

Hasmik Stepanyan Virabyan

Շնորհակալություն Գյումրու համայնքապետարանին

Տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու հարցում ներդրած ջանքերի համար գնահատանքի արժանանալը եւ հպարտություն է եւ ցավոտ եւ պարտավորեցնող։
Հպարտություն է, երբ անդադար կատարած աշխատանքդ գնահատվում է։
Պարտավորեցնող է, որովհետեւ խոսքը վերաբերվում է մի գործի, որը ամենանվիրականն է այսօրվա մեր իրականության համար։
Ցավոտ է, որովհետեւ ․․․․․ որովհետեւ երանի նման խնդիր չլիներ ու նման պարգեւի անհրաժեշտություն էլ չլիներ, որ մեր արցախցի քույրերն ու եղբայրներն իրենց հայրենի հողի վրա այսօր պատրաստվեին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնին
Նաեւ՝ ամենակարեւոր արձանագրումը՝ ԻՆՉ ԱՐՎԵԼ Է, ԱՄԵՆԱՓՈՔՐ ԲԱՆՆ Է, ՈՐ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ԱՆԵԼ ԱՐՑԱԽՑԻ ՄԵՐ ՔՈՒՅՐԵՐԻ ԵՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ։ ՄԵՆՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԼԻՆԵԼ ԱՅՆՔԱՆ, ՈՐՔԱՆ ԴՐԱ ՀԱՐԿԸ ԼԻՆԻ։
Share This