«Սոլնցեպյոկը» Զապորոժիի ճակատում այրում է ուկրաինական դիրքերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողությունները Զապորոժեում` Օրեխովոյիի ուղղությամբ, որն ուկրակնական բանակի «հակահարձակման» հիմնական գոտին էր: Ռուսները գրոհում են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը Կոպանի-Ռաբոտինո-Նովոպրոկոպովկա-Վերբովոե գծում` դրանով փաստացի զրոյացնելով մոծ կորուստների գնով ուկրաինական ուժերի ձեռք բերած համեստ հաջողությունները։

««Սոլնցեպյոկ» ծանր բոցավառ համակարգերն օգնում են մեր գրոհային խմբերին գրավել թշնամու դիրքերը»,- տեղեկացնում է տեղի աղբյուրը` ներկայացնելով համապատասխան կադրերը։

Ըստ աղբյուրի, միայն վերջին մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են մինչև 80 զինյալ, տանկ, 3 զրահամեքենա և 2 մեքենա։ Հակամարտի ժամանակ խոցվել են՝ Msta-B հաուբից, Gvozdika ինքնագնաց և 2 D-30 հաուբից։

Share This