Ավելի քան 250 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

Ռուսաստանում՝ Ռոստովի մարզում, Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդահական հանրապետություններում ավելի քան 250 հազար մարդ՝ վատ եղանակային պայմանների պատճառով դեռ մնում է առանց էլեկտրամատակարարման։ Այս մասին հայտնում է ՌԴ Էներգետիկայի նախարարությունը։ Մասնագետները շարունակում են վթարա-վերականգնողական աշխատանքները։

«ՌԻԱ Նովոստի»

Share This