Հարվածի պահին մեքենայի մոտ կանգնած էր ԱՄՆ նախագահը` դեմքի զարմացած արտահայտությամբ (Տեսանյութ)
Նոր մանրամասներ են ի հայտ եկել Բայդենի ավտոշարասյան հետ անհայը մեքենայի բածման պատմությունից.
«Մեքենան մխրճվել է նախագահական ավտոշարասյան ամենագնացի մեջ, երբ Բայդենն ու նրա կինը դուրս էին գալիս Դելավերում գտնվող դեմոկրատների նախընտրական շտաբից: Դելավերի պետհամարանիշներով արծաթագույն Սեդանը նախընտրական շտաբի մուտքի դիմացի խաչմերուկում բախվել է մեքենային, որը «ծածկում» էր ավտոշարասյունը։
«Ուժեղ հարվածի ձայն լսվեց, այդ պահին մեքենայի մոտ կանգնած էր ԱՄՆ նախագահը` դեմքի զարմացած արտահայտությամբ»,- հայտնում են լրագրողները։ ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները արագորեն շրջապատեցին վթարի համար պատասխանատու մեքենան և զենքերը ուղղեցին վարորդի վրա, ով անմիջապես բարձրացրեց ձեռքերը վերև»,- տեղեկացրել է աղբյուրը:
Նախագահին արագորեն էվակուացրել են:
Տեղի աղբյուրներն ավելի հակված են վարկածի օգտին, որ սա ոչ թե նախագահ Բայդենի նկատմամբ մահափորձ էր, այլ սովորական վթար:
