Հայաստանում սպառողական գների 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5%, իսկ սննդամթերքինը՝4.4%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2023թ. նոյեմբերը 2022թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.5% գնաճ: Այս մասին տվյալներ է հրապարակել Վիճակագրական կոմիտեն:

Ըստ վիճակագրական տվյալների 2023թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ):

«Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.3-0.8%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.5%-ով

2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.4% գնանկում, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.4-1.6%-ով: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.9% գնաճ:

2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ մակարոնեղենի գները նվազել են 11.5%-ով, բրնձինը՝ 4.0%-ով, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.3% և 0.8% գնաճ:

Տավարի մսի գինը 2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, թարմ կաթինը՝ 3.4%-ով, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.3% և 0.4%-ով:

2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ խոզի և ոչխարի մսերի գները նվազել են 11.0% և 2.0%-ով, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է 0.1% և 0.4% գնաճ»,-ասվում է ՎԿ-ի տարածած Ամփոփ տվյալներից:

Share This