ՔՊ-ն հուզված բաժանվում է Բալասանյան դաշինքից.

Ambion-News.am-ը արդեն հայտնել էր, որ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները վայր են դրել մանդատները։ Ավելի ուշ խմբակցությունից հանդես եկան պաշտպանական հաղորդագրությամբ։ ՔՊ-ի հայտարարությունից պարզ էր դառնում, որ անվստահություն են հայտնում կառավարող «Բալասանյան դաշինք» խմբակցությանը։ Այսօր`դեկտեմբերի 11-ին խմբակցությունը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որը ըստ էության սեփական սխալների մասին սրբագրում։ Ճիշտ Նիկոլ Փաշինյանի ոճով, մեղավոր են բոլորը`Բալասանյան դաշինքը, արտաքին ուժերը, բայց ոչ իրենք։Ամբողջ մեկ ժամը նվիրված էր Բալասանյան դաշինքի վարկաբեկմանը, այսինքն`իրենք ուզում են աշխատել, իսկ իշխող Բալասանյան դաշինքը խոչընդոտում իրենց ցանկացած նախաձեռնություն և գաղափար։ Առաջիկայում արտահերթ ընտրություններ չեն լինի, բայց ինչպես Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն է ասում, իրենք նոր ընտրություններից չեն վախենում, որովհետև իրենք արդարացրել են ժողովրդից ստացած քվեն։

Share This