Պայթյուններ՝ Կիևում
Կիևում մի քանի պայթյուններ են լսվել, և դրանից անմիջապես հետո քաղաքում օդային ռմբակոծման ահազանգ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Public» հրատարակությունը։
Կիևի ողջ մարզում նույնպես միացվել են ազդանշաններ, սակայն մանրամասներ չեն նշվում։
Կիրակի երեկոյան տեղեկություն է ստացվել մի շարք պայթյունների մասին Օդեսայի մարզում, ինչպես նաև Սնիգիրևկայում, որը գտնվում է Կիևի կողմից վերահսկվող Խերսոնի շրջանում։
Ավելի վաղ այս գիշեր Կիևի կողմից վերահսկվող Խերսոնի շրջանի Սնիգիրևկայում մի քանի պայթյուն է տեղի ունեցել ակտիվ ավիահարվածի ժամանակ։ Լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Ուկրաինայի ռազմական իշխանությունները հաստատել են պայթյունների մասին:
