Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան. Ռեքվիեմ» հիշատակի երեկոն

Դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան. Ռեքվիեմ» հիշատակի երեկոն` նվիրված Սպիտակի աղետալի երկրաշարժի 35-րդ տարելիցին. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբ (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), մենակատարներ՝ Սոֆյա Սայադյան (սոպրանո) և Ակսել Դավեյան (բարիտոն):
🔶️Համերգին ներկա են եղել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ,հյուրեր:
🔶️Գյումրու համայնքապետարնի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը բացման իր խոսքում շնորհակալություն է հայտնել մաեստրո Մանսուրյանին՝ իր ներկայության եւ այն վերաբերմունքի համար, որ ունի մեր քաղաքի նկատմամբ՝ որպես Շիրակի զավակ:
✅Համերգը նախաձեռնել էին Առաջին ալիքը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:
и ещё 14
Все реакции:

Hasmik Stepanyan Virabyan, Lilit Tonakanyan и ещё 152

Share This