Վայոց Ձորում գործարկվելու են էլեկտրական շչակները, խնդրում ենք չանհանգստանալ.Փրկարար ծառայություն

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են.

«Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն և «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթաց, որոնց ընթացքում գործարկվելու են համայնքի էլեկտրական շչակները:

Խնդրում ենք չանհանգստանալ»։

Share This