Հղի Սիարան փորը զարդարել է ոսկե փաթիլներով
Երբ Սիարան տեսնում է նորաձեւության մարտահրավեր, նա ընդունում է այն: Երգչուհին Լոս Անջելեսում կայացած The Color Purple-ի պրեմիերային ներկայացել էր Ժորժ Հոբեյկայի փայլուն սպիտակ կուտյուրային կերպարով:

Քայլելով կարմիր եւ մանուշակագույն գորգի վրայով՝ Սիարան ցուցադրել է իր միատոն հանդերձանքը, որը բաղկացած էր ուղիղ տաբատից եւ համապատասխան վերնաշապիկից ու թիկնոցից: Մայրանալ պատրաստվող երգչուհին վերնաշապիկի կոճակներն արձակել էր՝ ցուցադրելով իր կլորացած փորիկը, որը զարդարված էր ոսկեփայլ փաթիլներով:

