Դիմակավորված ավազակները ներխուժել են Կիանու Ռիվզի տուն եւ գողացել ատրճանակը

Դիմակավորված ավազակները ներխուժել են Կիանու Ռիվզի՝ Հոլիվուդի բլուրներում գտնվող տունը։ Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը նախ արձագանքել է չորեքշաբթի երեկոյան ժամը 19-ի սահմաններում աստղի տան սահմանը հնարավոր խախտողի մասին անանուն զանգին, սակայն այնտեղ ոչ ոքի չի գտել, TMZ-ին հայտնել են իրավապահ աղբյուրները:

Սակայն սպաները վերադարձել են մոտ հինգ ժամ անց, երբ ահազանգ է ստացվել հինգշաբթի գիշերը՝ ժամը 1-ին, հաղորդում է պարբերականը: Հենց այդ ժամանակ ոստիկանները նկատել են տեսախցիկների կողմից ֆիքսած մի քանի դիմակավոր տղամարդու, ովքեր կոտրել են պատուհանը եւ ներխուժել աստղի տուն, որը գնահատվում է մոտ 7 միլիոն դոլար:

Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալները փախուստից առաջ տանից վերցրել են մեկ հրազեն: Ինքը՝ Ռիվզը, այդ պահին տանը չի եղել։

Սա առաջին դեպքը չէ, երբ ներխուժում են Ռիվզի տուն. 2014-ին 40 տարեկան մի կին մտել էր առանձնատուն, երբ դերասանը քնած է եղել, ինքն էլ քնել է նրա գրադարանի աթոռին:

Share This