Մրսածության բուժման 7 բնական միջոց, որոնք իսկապես շատ արդյունավետ են
Տարվա ցուրտ եղանակներին մարդիկ շատ ավելի հաճախ են բախվում գրիպի ու մրսածության խնդրին, սակայն մասնագետները վստահ են, որ այս խնդրից կարելի է խուսափել կամ հեշտությամբ ազատվել պարզապես ճիշտ միջոցներ ձեռնարկելու դեպքում: Սովորաբար մրսածության ախտանշանները մեղմելու և հնարավորինս շուտ բուժվելու համար մարդիկ հատուկ դեղամիջոցներ են ընդունում կամ կիրառում են բուժման ժողովրդական միջոցներ, սակայն խնդիրն այն է, որ դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում: Այնուամենայնիվ կան նաև այնպիսի բնական բուժիչ միջոցներ, որոնք իսկապե արդյունավետ են և օգնում են արագացնել բուժման գործընթացն ու բարելավել ինքնազգացողությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Հավի արգանակ
Հավի արգանակը կամ դրանով պատրաստված ապուրը մրսածության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Այս մթերքը պարունակում է սպիտակուցներ ու հանքանյութեր, որոնք շատ կարևոր են թուլացած օրգանիզմի համար: Բացի այդ, հավի արգանակը պարունակում է նաև էլեկտրոլիտներ, որոնք օգնում են խուսափել օրգանիզմի ջրազրկումից: Գիտնականները պարզել են, որ այս արգանակը թեթևացնում է շնչառությունը, ինչպես նաև հակաայտուցային, հակաբորբոքային ու հակավիրուսային ազդեցություն է ունենում՝ զգալիորեն մեղմելով հիվանդության տհաճ ախտանշանները:
Կտտկենու (Бузина) հատապտուղներ
Այս բույսից պատրաստված օշարակը կարող է հիանալի դեղամիջոց դառնալ մրսածության դեմ: Այն կօգնի զգալիորեն մեղմել հիվանդության ախտանշաններն ու արագացնել բուժումը: Բացի այդ, կտտկենու հատապտուղները պարունակում են հակաօքսիդանտներ՝ պոլիֆենոլներ, որոնք ճնշում են օրգանիզմում վիրուսների ակտիվությունը:
Սոխ և սխտոր
Սոխն ու սխտորը հիանալի կանխարգելիչ միջոց են և օգնում են պաշտպանվել մրսածությունից: Բացի այդ, դրանք օժտված են հակաբակտերիալ, հակավիրուսային ու հակասնկային հատկություններով, ինչպես նաև օգնում են բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն ու ամրապնդել իմունային համակարգը:
Տաք թեյ
Տաք թեյն ազդում է ինչպես հավի արգանակը: Այն ազատում է քթի փակվածութոյւնից և օգնում է ջրազրկման դեպքում: Բացի այդ, թեյը պարունակում է պոլիֆենոլներ ու դաբաղանյութեր, որոնք օժտված են հակաօքսիդանտային, հակաբորբոքային ու հակաքաղցկեղային հատկություններով, իսկ դրանում պարունակվող դաբաղաթթուն օգնում է նվազեցնել վնասակար բակտերիաների ընդհանուր թիվը:
Մեղր
Մեղրը դարեր ի վեր համարվում է համադարման առողջական ամենատարբեր խնդիրների դեմ: Այն պաշտպանում է մրսածությունից ու բակտերիաներից, ինչպես նաև օգնում է բուժել հազը, ուստի կարող է անփոխարինելի միջոց դառնալ հիվանդության դեմ պայքարում:
Ցիտրուսային մրգեր
Մրսածության ախտանշանները մեղմելու լավագույն միջոցներից է վիտամին C-ն, իսկ այս տարրով հարուստ են նարինջը, կիտրոնը, լայմը, թուրինջն ու այլ ցիտրուսային մրգերը: Այս մրգերի գործածությունը կօգնի ազատվել մրսածությունից ու մեղմել հիվանդության ախտանշանները:
Էխինացեա
Այս բույսը վաղուց համարվում է մրսածության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը: Էխինացեայի խոտն ու արմատները դարեր շարունակ կիրառվում են որպես հզոր դեղամիջոց, քանի որ պարունակում են ֆլավոնոիդներ, որոնք ամրապնդում են իմունային համակարգն ու նվազեցնում բորբոքումների մակարդակը:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
