Կրակել են 18 երթուղին սպասարկող ավտոբուսի ուղղությամբ, վնասվել է հետևի ապակին. տուժածներ չկան

Այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, ոստիկանության  Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցում օդաճնշիչ զենքից կրակել են 18 համարի ավտոբուսի ուղղությամբ։ Այս մասին Ambion-NEWS.am-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։։

Կրակոցի հետեւանքով  վնասվել է ավտոբուսի հետևի ապակին, տուժածներ չկան:

Ոստիկանությունում կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար:

Share This