7 ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել գլխուղեղի քաղցկեղով
Գլխուղեղում չարորակ նորագոյացության առաջացումը չափազանց հաճախ հանդիպող երևույթ չէ, սակայն այնուամենայնիվ նման խնդրի զարգացման հավանականությունը չի կարելի բացառել:
Վիճակագրական տվյալներով՝ քաղցկեղով հիվանդների շուրջ 1,5 %-ի մոտ ուռուցքը հայտնաբերվում է գլխուղեղում, սակայն մասնագետները նշում են, որ զարգացման վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում այս հիվանդությունը կարելի է բարեհաջող բուժել: Միևնույն ժամանակ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար հարկավոր է զգոն լինել ու չանտեսել քաղցկեղի մասին հուշող նշանները, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել գլխուղեղի քաղցկեղով:
Ջղաձգումներ ու էպիլեպսիա
Էպիլեպտիկ նոպաները չեն կարող ի հայտ գալ առանց որևէ պատճառի, ուստի նման խնդրի դեպքում մարդը պետք է անհապաղ խորհրդակցի բժշկի հետ ու բուժզննում անցնի:
Տեսողության կտրուկ վատթարացում
Գլխուղեղի ճակատային հատվածում զարգացող ուռուցքը հաճախ հանգեցնում է տեսողության վատթարացման, ուստի տեսողության հետ կապված անբացատրելի խնդիրների դեպքում դրանց զարգացման պատճառը պարզելը շատ կարևոր է:
Խոսքի ակնհայտ փոփոխություններ
Գլխուղեղում ուռուցքի զարգացման դեպքում կարող են նկատվել նաև խոսքի փոփոխությունները: Մարդը կարող է սկսել խոսել երեխայի նման՝ չարտաբերելով որոշ տառեր: Բացի այդ, գլխուղեղի քաղցկեղի զարգացման սկզբնական փուլում հաճախ նկատվում է նաև ձեռագրի փոփոխություն: Ընդ որում՝ հիվանդն սկսում է ավելի տգեղ ձեռագրով գրել:
Անբացատրելի հալյուցինացիաներ
Այս ախտանշանը կարող է վախեցնել յուրաքանրյուրին: Գլխուղեղի քացկեղի դեպքում հիվանդը կարող է կորցնել կողմնորոշվելու ունակությունը, քանի որ նրան կթվա, թե շուրջն ամեն ինչ շատ լուսավոր է, և ի հայտ կգան անբացատրելի ձայներ ու սուր բույրեր:
Հիշողության մասնակի կամ ամբողջական կորուստ
Գլխուղեղում չարորակ նորագոյացության աճը կարող է ուղեկցվել նաև կարճատև ամնեզիայով: Ընդ որում՝ որքան արագ են քաղցկեղի բջիջները զարգանում, այնքան հաճախ է մարդը բախվում այս խնդրին:
Գլխապտույտ ու թուլություն
Այս ախտանշանները մարդիկ շատ հաճախ են անտեսում՝ չկապելով դրանք գլխուղեղի քաղցկեղի հետ և համարելով ժամանակավոր բնույթ կրող խնդիր: Սակայն եթե խնդիրը կրկնվում է պարբերաբար և նկատվում է նաև ուժերի կորուստ, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:
Սաստիկ գլխացավեր, որոնք չեն մեղմվում դեղորայքի օգնությամբ
Այս վտանգավր հիվանդության մասին կարող են հուշել նաև սաստիկ գլխացավերը, որոցից չի հաջողվում ազատվել անգամ ցավազրկողների միջոցով: Հաճախ նման գլխացավերն ուղեկցվում են սրտխառնոցով ու փսխումով, ուստի նման խնդիրների դեպքում հարկավոր է անպայման բուժզննում անցնել:
Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua
