Կարող է առաջանալ հեղափոխության երկրորդ՝ ավելի բիրտ ալիք․

Սերգեյ Բագրատյան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիւնյանի՝ նախօրեին արած հայտարարությանը։ Բանախոսը ասաց, որ վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանում ընդդիմադիր և իշխանամետ գործարարների բաժանում չկա, շրջափուլի սկիզբ է ըստ էության նշանակում։ «Անհանդուրժողականության մթնոլորտը չի կարող երկար տևել, պետք է լուծում գտնել: Անհանդուրժողականության այս մթնոլորտը մեկ օրում չի ստեղծվել: Կարծում եմ, որ վարչապետը մեսիջ ուղարկեց, որ նոր շրջափուլ պետք է սկսել՝ նոր խաղի կանոններով»,-ասաց պատգամավոր Բագրատյանը։ Նա նշեց, որ Հայաստանում հնարավոր է հեղափոխության երկրորդ ալիք, որը կարող է ավելի բիրտ լինել։ «Հնարավոր է հեղափոխության երկրորդ ալիք առաջանա, որը սրբի տանի նախորդ իշխանության ներկայացուցիչներին, որոնք իրենց աշխատանքն են կատարել և հանրության առաջ մեղք չեն գործել: Հեղափոխության երկրորդ ալիքը կարող է ավելի բիրտ լինել, ինչը վտանգավոր է պետության զարգացման համար»,- նկատեց բանախոսը հավելելով, որ պետք է ժամանակ, որպեսզի հանրության մոտ առկա ագրեսիան մեղմվի: Նա նաեւ հավելեց, որ նախորդ իշխանությունների ժամանակ հարյուրավոր գործարարներ են հեռացել երկրից, իսկ նրանք, ովքեր մնացել են՝ ունեզրկված վիճակում են:
